Մեր Մասին

Արսեն Բաբայան
Համահիմնադիր
Կառավարող գործընկեր

Սոս Հակոբյան
Համահիմնադիր
Ավագ գործընկեր
«ԼԵԳԻՍՏ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերի 6-ին, ճիշտ այն օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում նշվում է Փաստաբանության օրը:
Յուրաքանչյուրը 50 տոկոս մասնակցությամբ՝ Գրասենյակի հիմնադրել են փաստաբաններ՝
– Արսեն Բաբայանը (արտոնագիր՝ 3268)
– Սոս Հակոբյանը (արտոնագիր՝ 3301)
Գրասենյակի ստեղծման հիմքում հիմնադիրները դրել են մասնագիտությանը նվիրումն ու Մարդու Իրավունքների պաշտպանության կարևորագույն առաքելությունը:
Մեր հիմնական սկզբունքներն են՝
- Մեր հաճախորդներին տրամադրել որակյալ աջակցություն և իրավաբանական խորհրդատվություն՝ իրավունքի, բիզնեսի միջազգային չափանիշների, ինչպես նաև ծառայությունների մատուցման պատշաճ որակի համադրությամբ:
- Փաստաբանական գաղտնիքի խստագույն պահպանում՝ մասնագիտական էթիկայի նորմերի առավելագույն համապատասխանության ապահովմամբ։
- Օգնել մեր վստահորդներին՝ հասնել նպատակին՝ մատուցվող ծառայությունների բարձր որակի, վստահության, անկեղծության և փոխադարձ մտահոգության, պարտականությունների մասնագիտորեն կատարելու և էթիկայի նորմերը պահպանելու միջոցով։
- Հասկանալ վստահորդի խնդիրը, չծանրաբեռնել նրան գործընթացային կողմնակի գործողություններով, ախտորոշել և լավագույնը լուծել նրա խնդիրներն ու հասնել դված նպատակներին։
- Մենք խրախուսում ենք թիմում նորարարական լուծումների ներդրմանը, մասնագիտական աճի շարունակական ձգտումը՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման և վստահորդների առավելագույն հարմարավետություն ապահովմանը։