Մենք մամուլում

Հանցագործության մասին հաղորդում․ ինչ է կատարվում Արագածավանի ՋՈ ծառայության ՔՊ-ական պետի միջադեպի գործով. Armlur.am

Հունիսի 7–ին, ժամը 21:30–ի սահմաններում Արագածավան համայնքի հայտնի ՔՊ–ական, նույն համայնքի կոմունալ ծառայության ղեկավար Սուրեն Թորոսյանը, ով հաճախ է աչքի ընկնում ընդդիմության հասցեին կոշտ, երբեմն՝ բռնության կոչեր պարունակող լայվերով, դաժան ծեծի էր ենթարկել նույն համայնքի բնակիչ Արմեն Սահակյանին։ Իշխանության ներկայացուցիչ Սուրեն Թորոսյանը, ով այժմ քրեական գործով մեղադրյալ է, տուժողին փայտով այնքան էր հարվածել, մինչև փայտը կոտրվել էր գլխին հերթական հարվածից։  Այս առնչությամբ armlur.am լրատվականը զրուցել է «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արսեն Բաբայանի հետ․

Արսեն Բաբայան․ «Այդպես էլ ՀՀ որևէ իրավապահ մարմին չանդրադարձավ Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ անձնական և ընտանեկան տվյալներ հրապարակելու փաստին»․ «Առավոտ»

Հիշեցնեմ, որ ինչ-որ մեկը, վստահաբար իշխանական թևից, «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից տեսաձայնագրությունն ապօրինի ստացել է, որից հետո մարդու անձնական և ընտանեկան բնույթի տեղեկությունները հրապարակել է, որպիսի արարքն առերևույթ համապատասխանում է քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված արարքին:

ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանին երեկ հրավիրել են առերեսման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրեց տուժող Արման Սահակյանի փաստաբան Արսեն Բաբայանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Այս գործով քաղաքական իշխանության մասնակցությունն ակնհայտ տեսանելի է։ Սուրեն Թորոսյանին մեղսագրված հանցանքն ակնհայտորեն չի համապատասխանում կատարած արարքին, մեղսագրվել է էականորեն ավելի մեղմ հանցագործություն, քան իրականում կատարել է։

Սոս Հակոբյան. Մի կրկեսի պատմություն. Panorama.am

Հիշու՞մ եք, երկու օր առաջ (անունը դնենք) «Սեդա Սաֆարյանի հետ կապված ինչ-որ մեկը», էկրանին մի գրություն էր թափահարում, այնպես, որ անպայման երևա այդ գրության վրայի դեկտեմբերի 15 նշումը, բայց չերևա թե գրությունը ինչի մասին էր, քանի որ վերջինս անամոթաբար ստում էր, թե Փաստաբանների պալատը դեկտեմբերի 15-ից է կասեցված համարել Սաֆարյանի փաստաբանական արտոնագիրը։