Կարիերա

Միացե՛ք մեր հաջողության պատմությանը: Եթե ցանկանում եք աշխատել Լեգիստ փաստաբանական թիմում, բայց չեք գտնում Ձեզ համապատասխան իրավաբանի հաստիք, ուղարկե՛ք Ձեր CV-ն mail@legist.team հասցեին։

Թափուր հաստիքներ

Իրավաբան
քաղաքացիական (ֆինանսաբանկային, սնանկության, կորպորատիվ) իրավունքի մասնագիտացմամբ

ԼԵԳԻՍՏ փաստաբանական թիմը հրավիրում է աշխատանքի քաղաքացիական (ֆինանսաբանկային, սնանկության, կորպորատիվ) իրավունքի մասնագիտացմամբ իրավաբանի։

  • Պահանջվող նվազագույն որակավորումներ ու հմտություններ
  • Պատասխանատվություն և կարգապահություն, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Քաղաքացիական, մասնավորապես՝ պարտավորական, պայմանագրային, ֆինանսական-բանկային իրավունքի, սնանկության իրավունքի տիրապետում,
  • Ընկերությունների համար պայմանագրերի, որոշումների, այլ փաստաթղթերի կազմում,
  • Ընկերությունների անունից պետական մարմինների հետ փաստաթղթաշրջանառություն, վարչարարությանը մասնկացություն,
  • Համակարգչային հմտությունների գերազանց տիրապետում
  • Հայերենի գերազանց իմացություն։ Թեկնածուն պետք է կորղանա իրականացնել իր աշխատանքը՝ (առնվազն պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստման մասով) նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը և փաստաբանական փորձը (հատկապես՝ սնանկության ոլորտում, պայմանագրային և ֆինանսական վեճերում ներկայացուցչությոնը) կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքի հակիրճ նկարագրություն

  • Աշխատակցի հիմնական գործունեության ոլորտը ընկերությունների կորպորատիվ իրավական սպասարկումն է։ Փաստաբանական արտոնագրի առկայության դեպքում հնարավոր է նաև որոշակի դատական գործերով ներկայացուցչության իրականացում։
    Պարտականություններ
  • Ճշտապահ կատարել հանձնարարությունները, պահպանել փաստաբանական գրասենյակում ստացած տեղեկությունների գաղտնիությունը, կատարել հաճախորդի իրավական սպասարկման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները (փաստաթղթերի կազմում, բանակցությունների վարում, վարչարարությանը մասնակցություն, անհրաժեշտության դեպքում՝ դատական ներկայացուցչություն)։

Անհրաժեշտ է ունենալ առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։

Վարձատրության չափը կախված է թեկնածուի մասնագիտական աստիճանից (գիտելիքներ, փորձ, հմտություններ)։

Վերը նշված պահանջներին բավարարող անձնանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականները ուղարկել hakobyansos@gmail.com էլ. փոստին։

Փաստաբանի օգնական (քաղաքացիաիրավական)

ԼԵԳԻՍՏ փաստաբանական թիմը հրավիրում է աշխատանքի քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ փաստաբանի օգնականի։

Պահանջվող նվազագույն որակավորումներ ու հմտություններ

  • Փաստաբանական ակադեմիայի վերջին հոսքով ընդհանուր ընթացակարգով ընդունված ունկնդիր,
  • Համակարգչային հմտությունների գերազանց տիրապետում
  • Հայերենի գերազանց իմացություն։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Պատասխանատվություն և կարգապահություն, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
Աշխատանքի հակիրճ նկարագրություն
  • Հայցադիմումների պատրաստում, հարցումներ, դիմումներ հաճախորդների ընդունում, խորհրդատվություն
Պարտականություններ
  • Ճշտապահ կատարել հանձնարարությունները, պահպանել փաստաբանական գրասենյակում ստացած տեղեկությունների գաղտնիությունը, գրագետ փաստաթղթերի կազմում։
ԴԻՄԵԼ
Փաստաբանի օգնական (քրեաիրավական)

ԼԵԳԻՍՏ փաստաբանական թիմը հրավիրում է աշխատանքի քրեաիրավական մասնագիտացմամբ փաստաբանի օգնականի։

Պահանջվող նվազագույն որակավորումներ ու հմտություններ

  • Փաստաբանական ակադեմիայի վերջին հոսքով ընդհանուր ընթացակարգով ընդունված ունկնդիր,
  • Համակարգչային հմտությունների գերազանց տիրապետում
  • Հայերենի գերազանց իմացություն։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Պատասխանատվություն և կարգապահություն, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
Աշխատանքի հակիրճ նկարագրություն
  • Միջնորդությունների, բողոքների և այլ դատավարական փաստաթղթերի պատրաստում, հարցումներ, դիմումներ հաճախորդների ընդունում, խորհրդատվություն
Պարտականություններ
  • Ճշտապահ կատարել հանձնարարությունները, պահպանել փաստաբանական գրասենյակում ստացած տեղեկությունների գաղտնիությունը, գրագետ փաստաթղթերի կազմում։
ԴԻՄԵԼ