«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի փաստաբանները սեպտեմբերի 19-ին և 20-ին մայրաքաղաքի Հանրապետության Հրապարակից, ինչպես նաև Երևանի տարբեր վայրերից վարչական և քրեական վարույթներով ձերբակալված անձանց իրավունքները և օրինական շահերը պաշտպանել և պաշտպանելու են ամբողջությամբ անվճար։ Այդ մարդկանցից շատերի նկատմամբ այնուհետ հարուցվել են քրեական հետապնդումներ, ներկայացվել են կալանավորման համար միջնորդություններ։ Մենք շարունակելու ենք նաև նրանց մատուցել անվճար փաստաբանական ծառայություններ նշված քրեական վարույթների բոլոր փուլերում։

Մինչ այս պահը մեր գրասենյակի փաստաբանները անվճար փաստաբանական ծառայություններ են մատուցել շուրջ 60 քաղաքացու։ Ներկայումս մեր գրասենյակը վարում է 5 անձանց վերաբերյալ քրեական վարույթների ամբողջական պաշտպանությունը։