Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ բավարարեց մեր գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արսեն Բաբայանի հատուկ վերանայման բողոքը և մեր Վստահորդն ազատ արձակվեց կալանքից։

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանի ձերբակալությունը, ով մեղադրվում է սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։

Երևանի քրեական դատարանը սեպտեմբերի 20–ին բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալի միջնորդությունը և Մարատ Հակոբյանի նկատմամբ կիրառել էր երկամսյա ժամկետով կալանք՝ արգելելով նրան հաղորդակցվել անգամ հարազատների հետ։ Մարատը կալանքում մնաց 34 օր։