Կարիերա
Միացե՛ք մեր հաջողության պատմությանը: Եթե ցանկանում եք աշխատել Լեգիստ փաստաբանական թիմում, բայց չեք գտնում Ձեզ համապատասխան իրավաբանի հաստիք, ուղարկե՛ք Ձեր CV-ն mail@legist.team հասցեին։
Թափուր հաստիքներ
Իրավաբան
քաղաքացիական (ֆինանսաբանկային, սնանկության, կորպորատիվ) իրավունքի մասնագիտացմամբ
ԼԵԳԻՍՏ փաստաբանական թիմը հրավիրում է աշխատանքի քաղաքացիական (ֆինանսաբանկային, սնանկության, կորպորատիվ) իրավունքի մասնագիտացմամբ իրավաբանի։
- Պահանջվող նվազագույն որակավորումներ ու հմտություններ
- Պատասխանատվություն և կարգապահություն, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Քաղաքացիական, մասնավորապես՝ պարտավորական, պայմանագրային, ֆինանսական-բանկային իրավունքի, սնանկության իրավունքի տիրապետում,
- Ընկերությունների համար պայմանագրերի, որոշումների, այլ փաստաթղթերի կազմում,
- Ընկերությունների անունից պետական մարմինների հետ փաստաթղթաշրջանառություն, վարչարարությանը մասնկացություն,
- Համակարգչային հմտությունների գերազանց տիրապետում
- Հայերենի գերազանց իմացություն։ Թեկնածուն պետք է կորղանա իրականացնել իր աշխատանքը՝ (առնվազն պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստման մասով) նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը և փաստաբանական փորձը (հատկապես՝ սնանկության ոլորտում, պայմանագրային և ֆինանսական վեճերում ներկայացուցչությոնը) կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքի հակիրճ նկարագրություն
- Աշխատակցի հիմնական գործունեության ոլորտը ընկերությունների կորպորատիվ իրավական սպասարկումն է։ Փաստաբանական արտոնագրի առկայության դեպքում հնարավոր է նաև որոշակի դատական գործերով ներկայացուցչության իրականացում։
Պարտականություններ - Ճշտապահ կատարել հանձնարարությունները, պահպանել փաստաբանական գրասենյակում ստացած տեղեկությունների գաղտնիությունը, կատարել հաճախորդի իրավական սպասարկման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները (փաստաթղթերի կազմում, բանակցությունների վարում, վարչարարությանը մասնակցություն, անհրաժեշտության դեպքում՝ դատական ներկայացուցչություն)։
Անհրաժեշտ է ունենալ առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
Վարձատրության չափը կախված է թեկնածուի մասնագիտական աստիճանից (գիտելիքներ, փորձ, հմտություններ)։
Վերը նշված պահանջներին բավարարող անձնանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականները ուղարկել hakobyansos@gmail.com էլ. փոստին։
Փաստաբանի օգնական (քաղաքացիաիրավական)
ԼԵԳԻՍՏ փաստաբանական թիմը հրավիրում է աշխատանքի քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ փաստաբանի օգնականի։
Պահանջվող նվազագույն որակավորումներ ու հմտություններ
- Փաստաբանական ակադեմիայի վերջին հոսքով ընդհանուր ընթացակարգով ընդունված ունկնդիր,
- Համակարգչային հմտությունների գերազանց տիրապետում
- Հայերենի գերազանց իմացություն։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Պատասխանատվություն և կարգապահություն, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Հայցադիմումների պատրաստում, հարցումներ, դիմումներ հաճախորդների ընդունում, խորհրդատվություն
- Ճշտապահ կատարել հանձնարարությունները, պահպանել փաստաբանական գրասենյակում ստացած տեղեկությունների գաղտնիությունը, գրագետ փաստաթղթերի կազմում։
| ԴԻՄԵԼ |
Փաստաբանի օգնական (քրեաիրավական)
ԼԵԳԻՍՏ փաստաբանական թիմը հրավիրում է աշխատանքի քրեաիրավական մասնագիտացմամբ փաստաբանի օգնականի։
Պահանջվող նվազագույն որակավորումներ ու հմտություններ
- Փաստաբանական ակադեմիայի վերջին հոսքով ընդհանուր ընթացակարգով ընդունված ունկնդիր,
- Համակարգչային հմտությունների գերազանց տիրապետում
- Հայերենի գերազանց իմացություն։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Պատասխանատվություն և կարգապահություն, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Միջնորդությունների, բողոքների և այլ դատավարական փաստաթղթերի պատրաստում, հարցումներ, դիմումներ հաճախորդների ընդունում, խորհրդատվություն
- Ճշտապահ կատարել հանձնարարությունները, պահպանել փաստաբանական գրասենյակում ստացած տեղեկությունների գաղտնիությունը, գրագետ փաստաթղթերի կազմում։
| ԴԻՄԵԼ |