Կորպորատիվ իրավունքի ոլորտում

- Կորպորատիվ իրավունքի հարցերով խորհրդատվություն,
- Առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրում և գրանցում,
- Կորպորատիվ իրավունքի և կորպորտավի կառավարման հարցերով կազմակերպության գործունեության ընթացիկ խորհրդատվություն,
- Կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի պատրաստում,
- Բաժնետերերի համաձայնագրերի պատրաստում,
- Գրանցման հետ կապված վարչական ներկայացուցչություն (իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստր, դեպոզիտարիա/հաշվի օպերատորներ և այլն),
- Ընկերությունների վերակազմակերպման (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) գործընթացի իրավական ուղեկցում,
- Ընկերությունների կորպորատիվ քարտուղարի ծառայության մատուցում, այդ թվում ընկերության կառավարման մարմինների և կից հանձնաժողովների նիստերի հրավիրում, մասնակիցներին նյութերի պատրաստում և տրամադրում, նիստերի վարում, արձանագրության կազմում,
- Ընկերությունում ներդրումների կատարման մասով իրավական խորհրդատվություն և ներդրման ձևակերպում,
- Ընկերության արժեթղթերի, այդ թվում պարտատոմսերի, թողարկման և տեղաբաշխման իրավական ուղեկցություն,
- Ընդհանուր ժողովներում հաճախորդի անունից ներկայացուցչության իրականացում,
- Կառավարչական ծառայությունների մատուցում որպես հաճախորդի կողմից նշանակվող խորհրդի անդամ կամ որպես խորհրդի անկախ անդամ,
- Կորպորատիվ իրավական աուդիտ (corporate due diligence),
- Կորպորատիվ համապատասխանության (corporate compliance) հետ կապված ծառայություններ,
- Բաժնետերերի միջև կամ տնօրինության և բաժնետերերի միջև վեճերի հարցերով աջակցություն և մեդիացիա (mediation),
- Ընկերության անբարյացկամ կլանումներից (unfriendly acquisition) ընկերությունների իրավական պաշտպանություն;
- Փոքր (մինորիտար) բաժնետերերի իրավունքների պաշտպանություն;
- Կորպորատիվ իրավունքի հարցերով ներկայացուցչություն դատարաններում և արբիտրաժային վարույթների շրջանակներում: