
Քրեական իրավունքի ոլորտում մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝
- Իրավաբանական խորհրդատվություն
- հանցագործությունից տուժած անձին՝ քրեական վարույթի միջոցով իր խախտված իրավունքների վերականգնման հնարավորության գնահատման համար,
- վկայի քրեադատավարական կարգավիճակ ունեցող անձին՝ իր իրավունքներն ու պարտականությունները պարզաբանման նպատակով, ինչպես նաև վկայի և կասկածյալի համար նախատեսված հարցերը տարանջատելու համար,
- կասկածյալին կամ մեղադրյալին՝ իրենց վերագրվող հանցանքի հիմնավորվածությունը գնահատելու և դրա հիման վրա պաշտպանական մարտավարություն ընտրելու համար:
- Քրեական գործերով մեղադրյալի պաշտպանություն
- առկա կասկածի և (կամ) մեղադրանքի պարզաբանում մեղադրյալին, իսկ դրա անորոշ լինելու դեպքում համապատասխան միջնորդության ներկայացում վարույթն իրականացնող մարմնին,
- գործում առկա ապացույցների ուսումնասիրություն և դրանց թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության գնահատում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ չափանիշների լույսի ներքո,
- պաշտպանական մարտավարության մշակում,
- հարցաքննությունների ուղեկցում,
- մասնակցություն այլ քննչական գործողություններին,
- վարույթն իրականացնող մարմնի անօրինական և անհիմն գործողությունների և որոշումների բողոքարկում, ինչպես նաև մասնակցություն գործի դատական քննության ընթացքում,
- քրեական գործով դատաքննության բոլոր փուլերում պաշտպանություն, ներառյալ որոշումների բողոքարկում ՀՀ Վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարան:
- Տուժողի ներկայացուցչություն մինչդատական վարույթում և դատարանում
- հանցագործության մասին հաղորդման նախապատրաստում,
- հանցագործության մասին հաղորդումից բխող նյութերի նախապատրաստման ընթացքում անձի շահերի պաշտպանություն,
- քրեական վարույթի նախաձեռնման դեպքում անձի շահերի պաշտպանություն նախաքննության ընթացքում,
- քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժավելու դեպքում՝ բողոքարկում,
- վարույթի դատական քննության փուլում տուժողի շահերի ներկայացուցչություն,
- քրեական վարույթի նախաձեռնումից հետո հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի վերականգնման վերաբերյալ քաղաքացիական հայցի ներկայացում:
- Վկայի շահերի պաշտպանություն մինչդատական վարույթում և դատարանում
- վկայի իրաբանական ուղեկցում ՀՀ քրեական հետապնդման մարմիններում, ինչպես նաև դատարանում:
- Բողոքարկման ենթակա բոլոր տեսակի որոշումների և դատական ակտերի բողոքարկում
- մինչդատական վարույթի ընթացքում կայացված բողոքարկման ենթակա բոլոր տեսակի որոշումների բողոքարկում,
- Ընդհանուր իրավասության դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի վերջնական դատական ակտերի բողոքարկում:
- Քրեական իրավունքի ոլորտի աջացկություն կորպորատիվ հաճախորդներին
- քրեական իրավունքի հարցերով իրավական կարծինքերի և եզրակացությունների պատրաստում,
- ընկերության շահերի պաշտպանություն քրեական վարույթի շրջանակներում (որպես տուժող, որպես մեղադրյալ և այլն),
- ներկայացուցչյուն և խորհրդատվություն ընկերություններում քննչական գործողություններ կատարելու ժամանակ (խուզարկություններ, առգրավումներ և այլն), և համապատասխան որոշումների բողոքարկում,
- աջակցություն ընկերության ներքին հետաքննություններին, ներառյալ չարաշահումների և առերևույթ հանցանքների հարցերով: