Քրեական իրավունքի ոլորտում մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝

  • Իրավաբանական խորհրդատվություն
    • հանցագործությունից տուժած անձին՝ քրեական վարույթի միջոցով իր խախտված իրավունքների վերականգնման հնարավորության գնահատման համար,
    • վկայի քրեադատավարական կարգավիճակ ունեցող անձին՝ իր իրավունքներն ու պարտականությունները պարզաբանման նպատակով, ինչպես նաև վկայի և կասկածյալի համար նախատեսված հարցերը տարանջատելու համար,
    • կասկածյալին կամ մեղադրյալին՝ իրենց վերագրվող հանցանքի հիմնավորվածությունը գնահատելու և դրա հիման վրա պաշտպանական մարտավարություն ընտրելու համար:
  • Քրեական գործերով մեղադրյալի պաշտպանություն
    • առկա կասկածի և (կամ) մեղադրանքի պարզաբանում մեղադրյալին, իսկ դրա անորոշ լինելու դեպքում համապատասխան միջնորդության ներկայացում վարույթն իրականացնող մարմնին,
    • գործում առկա ապացույցների ուսումնասիրություն և դրանց թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության գնահատում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ չափանիշների լույսի ներքո,
    • պաշտպանական մարտավարության մշակում,
    • հարցաքննությունների ուղեկցում,
    • մասնակցություն այլ քննչական գործողություններին,
    • վարույթն իրականացնող մարմնի անօրինական և անհիմն գործողությունների և որոշումների բողոքարկում, ինչպես նաև մասնակցություն գործի դատական քննության ընթացքում,
    • քրեական գործով դատաքննության բոլոր փուլերում պաշտպանություն, ներառյալ որոշումների բողոքարկում ՀՀ Վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարան:
  • Տուժողի ներկայացուցչություն մինչդատական վարույթում և դատարանում
    • հանցագործության մասին հաղորդման նախապատրաստում,
    • հանցագործության մասին հաղորդումից բխող նյութերի նախապատրաստման ընթացքում անձի շահերի պաշտպանություն,
    • քրեական վարույթի նախաձեռնման դեպքում անձի շահերի պաշտպանություն նախաքննության ընթացքում,
    • քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժավելու դեպքում՝ բողոքարկում,
    • վարույթի դատական քննության փուլում տուժողի շահերի ներկայացուցչություն,
    • քրեական վարույթի նախաձեռնումից հետո հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի վերականգնման վերաբերյալ քաղաքացիական հայցի ներկայացում:
  • Վկայի շահերի պաշտպանություն մինչդատական վարույթում և դատարանում
    • վկայի իրաբանական ուղեկցում ՀՀ քրեական հետապնդման մարմիններում, ինչպես նաև դատարանում:
  • Բողոքարկման ենթակա բոլոր տեսակի որոշումների և դատական ակտերի բողոքարկում
    • մինչդատական վարույթի ընթացքում կայացված բողոքարկման ենթակա բոլոր տեսակի որոշումների բողոքարկում,
    • Ընդհանուր իրավասության դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի վերջնական դատական ակտերի բողոքարկում:
  • Քրեական իրավունքի ոլորտի աջացկություն կորպորատիվ հաճախորդներին
    • քրեական իրավունքի հարցերով իրավական կարծինքերի և եզրակացությունների պատրաստում,
    • ընկերության շահերի պաշտպանություն քրեական վարույթի շրջանակներում (որպես տուժող, որպես մեղադրյալ և այլն),
    • ներկայացուցչյուն և խորհրդատվություն ընկերություններում քննչական գործողություններ կատարելու ժամանակ (խուզարկություններ, առգրավումներ և այլն), և համապատասխան որոշումների բողոքարկում,
    • աջակցություն ընկերության ներքին հետաքննություններին, ներառյալ չարաշահումների և առերևույթ հանցանքների հարցերով: