«ԼԵԳԻՍՏ» Փաստաբանական գրասենյակի նոր մասնաճյուղի բացում Սյունիքի մարզում

«ԼԵԳԻՍՏ» Փաստաբանական գրասենյակի նոր մասնաճյուղի բացում Սյունիքի մարզում

2024 թվականի օգոստոսի 21-ին «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակը հանդիսավոր կերպով բացեց իր նոր մասնաճյուղը Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Բացման արարողությանը մասնակցել են մարզային գործարար շրջանակների ներկայացուցիչներ, փաստաբաններ, ոլորտի այլ մասնագետներ, ինչպես նաև հատուկ հյուրեր Երևանից։

Միջոցառման ընթացքում «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր Արսեն Բաբայանը ողջունեց ներկաներին և նշեց, որ Սյունիքի մարզում մասնաճյուղի բացումը կարևոր քայլ է, որը կբարձրացնի մատուցվող փաստաբանական ծառայությունների որակը և հասանելիությունը մարզի բնակչության և տնտեսվարողների համար։ «Մեր նպատակն է՝ ապահովել բարձրորակ և արդյունավետ իրավական ծառայություններ, որոնք ուղղված կլինեն մեր հաճախորդների իրավունքների պաշտպանությանն ու արդարության վերականգնմանը»,- ասել է նա։

Արսեն Բաբայանը ներկաներին ներկայացրեց «ԼԵԳԻՍՏ» Սյունիքի մասնաճյուղի ղեկավար Ռուդիկ Դոլունցին, ով հանդիսանում է «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական ընկերության գործընկեր–բաժնետեր։

Ռուդիկ Դոլունցը իր շնորհակալության խոսքում ընդգծել է, որ մասնաճյուղի բացման առթիվ «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակը նախաձեռնել է հատուկ ակցիաներ Սյունիքի մարզի գործարարների համար։ Առաջին ակցիան արդեն մեկնարկել է և նախատեսում է բոլոր այն տնտեսվարողների գործերի անվճար ուսումնասիրությունը և դատարաններում վիճարկումը, որոնք տուգանվել են հարկային կամ այլ պետական մարմինների կողմից։ Ընկերությունը գործերի համար վճար կպահանջի միայն այն դեպքում, եթե հաջողվի հասնել հաղթանակի և ապօրինի տուգանքները վերացվեն։

Գրասենյակը, Ռուդիկ Դոլունցի խոսքով, փաստաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերում՝ քաղաքացիական, վարչական, քրեական, կորպորատիվ և այլն։

«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի նոր մասնաճյուղի բացումը հաստատում է ընկերության հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնելու իր գործունեությունը և աջակցելու Հայաստանի բոլոր մարզերում գործող անձանց և կազմակերպություններին։

Գործարկել ենք նոր գործիք․ Գնային հարցում քրեական վարույթներով

Գործարկել ենք նոր գործիք․ Գնային հարցում քրեական վարույթներով

Նոր մոտեցում փաստաբանական ծառայությունների մատուցման ոլորտում։

Տարբեր հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ հաճախ խուսափում են փաստաբանական ծառայությունների դիմել այն պատճառով, որ կարծում են, թե փաստաբանների ծառայությունն իրենց գրպանին հարմար չէ։ Որպես կանոն այդպիսի կարծիքը հեռու է իրականությունից, քանի որ այդ մարդկանց պատկերացումները փաստաբանական ծառայության արժեքի մասին մի քանի անգամ գերազանցում է իրական արժեքից։

«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական թիմը գտել է խնդրի լուծման դեղամիջոցը։ Այսուհետ քրեական վարույթներով անցնող մեր ապագա Վստահորդները հնարավորություն ունեն պարզեցված եղանակով կատարել հարցում և կարճ ժամկետում ստանալ կոնկրետ իրենց գործով փաստաբանական ծառայության իրական արժեքը։

Գնային հարցումը Ձեզ համար որևէ պարտավորություն չի առաջացնում։ Ձեր հարցմամբ ստանում եք ծառայության արժեքը և առանց որևէ պայմանի որոշում եք՝ գնե՞լ այդ ծառայությունը, թե ոչ։ Ի դեպ, առաջարկվող ցանկացած արժեք հենված է կոնկրետ հիմքերի վրա և տրամաբանված է։

Սիրով սպասում ենք մեր ծառայությունների արժեքի վերաբերյալ Ձեր հարցումներին։

Վ․Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Արամի Ակոպյանի գործի վերաբերյալ

Վ․Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Արամի Ակոպյանի գործի վերաբերյալ

Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 30-ին իր կայքում անդրադարձել է Ցոլակ Արամի Ակոպյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդմանը, որի պաշտպանությունը ստանձնել են «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արսեն Բաբայանը և նույն գրասենյակի փաստաբան Ռուդիկ Դոլունցը։

 Հիմք ընդունելով, որ Գլխավոր դատախազությունը վերոնշյալ քրեական վարույթի և մեր վստահորդի վերաբերյալ հրապարակել է ոչ հավաստի, ինչպես նաև մեղսագրված արարքի փաստական տվյալները խեղաթյուրված տեղեկություններ, ինչպես նաև նկատի ունենալով, որ դատախազության կողմից վարույթի որոշ տվյալներ արդեն հանրայնացվել (գաղտնազերծվել) են և առանց դուրս գալու դրանց շրջանակներից՝ հանդես ենք գալիս հետևյալ պատասխան–հայտարարությամբ։

 Այսպես, Գլխավոր դատախազությունը նշել է, թե՝

 1) «Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (․․․)»։

 – Հատկանշական է, որ Գլխավոր դատախազությունը հենց առաջին նախադասությամբ բացահայտել է, որ առնվազն չի տիրապետում հանրամատչելի հավաստի տվյալների։ Մասնավորապես, դեռևս 2017 թվականից  «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ գոյություն չունի։ 2017 թվականի օգոստոսի 22-ին ԲՈՒՀ–ը փոխել է անվանումը, ինչպես նաև, որն ամենաէականն է, կազմակերպա–իրավական ձևը։ Այդ օրվանից սկսված ԲՈՒՀ–ը կոչվում է՝ «Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ։ Այսինքն՝ իրավաբանական անձ հանդիսացող «Պետական ոչ առևտրային կազմակերպություն» կազմակերպա–իրավական ձևը փոխվել է միանգամայն այլ՝ «Հիմնադրամ» կազմակերպա–իրավական ձևի իրավաբանական անձի։ Այս հանգամանքն էական է այն իմաստով, որ այդ պահից սկսած Ցոլակ Ակոպյանին վերագրվող արարքը, անգամ այն դեպքում, եթե դա իսկապես կատարված լիներ, չի կարող համարվել հանցագործություն, քանի որ պարոն Ակոպյանը քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել պաշտոնատար անձ։ Բացի այդ, եթե անգամ ընդունենք, թե Հիմնադրամում որևէ պաշտոն զբաղեցնող անձը կարող է հավասարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի հետ, ապա կրկին քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ հոդվածի իմաստով նա չի կարող համարվել պաշտոնատար անձ, քանի որ նշված հոդվածը սահմանել է պայման, որ այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը պետք է լիազորված լինի հանդես գալու իր ներկայացրած պետական կազմակերպության անունից կամ լիազորված լինի այդ կազմակերպության անունից առաջացնել իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն։ Մինչդեռ պարոն Ակոպյանը օրենսդրությամբ և ԲՈՒՀ–ի կանոնադրությամբ այդպիսի լիազորությամբ օժտված չի եղել։

 Գլխավոր դատախազության հայտարարության հաջորդ պնդման համաձայն՝

2) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն.-ից, Հ.Ս.-ից, Մ.Ա.-ից, Մ.Ծ.-ից, Ս.Ա.-ից, Վ.Մ.-ից և Ն.Պ.-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

– Կալանքի միջնորդության վերաբերյալ դատական քննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը և հսկող դատախազը որևէ փաստական տվյալ չեն ներկայացրել այն մասին, որ պարոն Ակոպյանը որևէ ուսանողից անձամբ ընդունել է որևէ օտար լեզվի քննություն։ Ավելին, անգամ ներկայացված տեղեկագրերում առկա ստորագրությունները որևէ օբյեկտիվ փաստական տվյալով չի հաստատվել, որ անձամբ կատարել է Ցոլակ Ակոպյանը։ Նշված տեղեկագրերի պատճենները հանցագործության մասին հաղորդման հետ միասին Հակակոռուպցիոն կոմիտեին է փոխանցել ԲՈՒՀ–ի ներկայիս ռեկտորը։ Մինչդեռ հանրահայտ փաստ է, որ ռեկտորի և Ցոլակ Ակոպյանի միջև առկա է վեճ, որի շրջանակներում վիճարկվում է ռեկտորի կողմից պարոն Ակոպյանին աշխատանքից ազատելու օրինականությունը։

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելուց հետո շուրջ հինգ ամսվա ընթացքում չի ձեռնարկել որևէ քննչական գործողություն, որի միջոցով հնարավոր կլիներ հավաքագրել օբյեկտիվ փաստական տվյալներ։ Ավելին, այդ հինգ ամիսների ընթացքում քննիչը որևէ անգամ պարոն Ակոպյանին չի հրավիրել հարցաքննության, նրա վերաբերյալ չի ստացել որևէ տվյալ, որը կարող էր վկայել, թե պարոն Ակոպյանը հնարավոր է խուսափի քննությունից, փորձի միջամտել նախաքննությանը կամ կկատարի հանցագործություն, և այդ պայմաններում հանգել է անհիմն հետևության, որ նրան պետք է կալանավորել և այդ նպատակով ապօրինաբար ձերբակալել է արդեն մեղադրյալ Ցոլակ Ակոպյանին։

«Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ապօրինի հեռացված պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ դատարանը կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը։ Պաշտպանական թիմի գնահատմամբ Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառված խափանման միջոցն օրինական չէ։ Մեր կողմից այդ որոշումը հատուկ վերանայման կարգով կվիճարկվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։

Ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար (ՔԴՕ 111-րդ հոդված)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 111-րդ հոդվածով նախատեսված ձերբակալման էությունը կայանում է նրանում, որ նախաքննության մարմինն այդ կարգավորմամբ մեղադրյալին պետք է ձերբակալի միայն այն դեպքում, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել վերջինիս նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը։ Այսինքն, նախաքննության մարմինը պետք է իր ստացած փաստական տվյալներով կամ որևէ այլ տեղեկությամբ հիմնավորված համարի, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալը պատրաստվում է այնպիսի գործողություններ կատարել, որոնցով թույլ կտա կալանք խափանման միջոցի նպատակներին հասնելու խոչընդոտում։ Ավելի պարզ՝ այդ կարգով ձերբակալման համար նախաքննության մարմնում պետք է ստացված լինեն այնպիսի օբյեկտիվ տվյալները, որոնք կարող են նվազագույն, բայց հիմնավոր կասկածներ հարուցեն այն մասին, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալին չկալանավորելու դեպքում նա` 1) պատրաստվում է թաքնվել քննությունից, 2) պատրաստվում է խոչընդոտել քննությանը, 3) պատրաստվում է կատարել հանցագործություն։ Ընդորում լիարժեք  բավարար է թվարկված հիմքերից միայն մեկի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, սակայն պայմանով, որ այդ կասկածը պետք է ձևավորված լինի օբյեկտիվ տվյալների հիման վրա և չկրի ձևական բնույթ։ Իսկ այդպիսի հիմքերի ամբողջական բացակայությունը բացառում է անձին այդ կարգավորմամբ ձերբակալելու հնարավորությունը։ Այս մեկնաբանությունը բխում է ՔԴՕ 111-րդ հոդվածի բովանդակությունից, մասնավորապես՝ «(…) կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում» ձևակերպումից, ինչով օրենսդիրը նախատեսել է, որ այդ հիմքով ձերբակալություն թույլատրելի է կատարել միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջացել մեղադրյալի նկատմամբ կիրառել հենց կալանք խափանման միջոցը։ Այս նվազագույն պայմանը չբավարարող դեպքերում անձին նշված կարգավորմամբ ձերբակալելու օրենսդրական կամ դատական նախադեպով թույլտվությունը կհանգեցնի վարույթն իրականացնող մարմնի կողմից կամայականությունների դրսևորման հնարավորության։ Կստացվի իրավիճակ, երբ քննիչը ցանկացած մեղադրյալի իրավունք կունենա ամեն դեպքում, իր քմահաճույքով, ձերբակալելու, ինչը որևէ կերպ չի բխում քրեական դատավարության սկզբունքներից և կհակասի անձի հիմնական իրավունքներից ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը։ Հետևաբար, քննիչը ելնելով օբյեկտիվ փաստական տվյալներից առնվազն պետք է հիմնավորված համարի, որ առկա են կալանք խափանման միջոցի կիրառելու համար քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ նվազագույն հիմքերը և ձերբակալության վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է գիտակցի, որ կայացնում է դատարանի կողմից կայացվող կալանք խափանման միջոց կիրառելուն հավասարազոր որոշում և այդպիսով ապահովի այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են դատարանին այդպիսի խափանման միջոց կիրառելու համար։

Մեր համոզմամբ այս կարգավորմամբ նախատեսված դեպքում դատարանը քննության առնելով կալանավորում կիրառելու միջնորդությունը առաջին հերթին պետք է պարզի, թե արդյոք ձերբակալումն իրականացվել է վերոգրյալ պայմանների ապահովմամբ և բացասական եզրահանգման գալու պարագայում պետք է մերժի կալանք կիրառելու միջնորդությունն առանց քննելու կալանքի հիմքերի առկայությունը։

Հեղինակ՝ Արսեն Բաբայան

Արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանը կալանքից ազատվեց

Արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանը կալանքից ազատվեց

Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ բավարարեց մեր գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արսեն Բաբայանի հատուկ վերանայման բողոքը և մեր Վստահորդն ազատ արձակվեց կալանքից։

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանի ձերբակալությունը, ով մեղադրվում է սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։

Երևանի քրեական դատարանը սեպտեմբերի 20–ին բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալի միջնորդությունը և Մարատ Հակոբյանի նկատմամբ կիրառել էր երկամսյա ժամկետով կալանք՝ արգելելով նրան հաղորդակցվել անգամ հարազատների հետ։ Մարատը կալանքում մնաց 34 օր։