Մեր փաստաբանները հավաքներին մասնակցող մարդկանց պաշտպանում են անվարձահատույց

Մեր փաստաբանները հավաքներին մասնակցող մարդկանց պաշտպանում են անվարձահատույց

«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի փաստաբանները սեպտեմբերի 19-ին և 20-ին մայրաքաղաքի Հանրապետության Հրապարակից, ինչպես նաև Երևանի տարբեր վայրերից վարչական և քրեական վարույթներով ձերբակալված անձանց իրավունքները և օրինական շահերը պաշտպանել և պաշտպանելու են ամբողջությամբ անվճար։ Այդ մարդկանցից շատերի նկատմամբ այնուհետ հարուցվել են քրեական հետապնդումներ, ներկայացվել են կալանավորման համար միջնորդություններ։ Մենք շարունակելու ենք նաև նրանց մատուցել անվճար փաստաբանական ծառայություններ նշված քրեական վարույթների բոլոր փուլերում։

Մինչ այս պահը մեր գրասենյակի փաստաբանները անվճար փաստաբանական ծառայություններ են մատուցել շուրջ 60 քաղաքացու։ Ներկայումս մեր գրասենյակը վարում է 5 անձանց վերաբերյալ քրեական վարույթների ամբողջական պաշտպանությունը։

Իրավաբան (միջին խումբ)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թափուր աշխատատեղեր

Իրավաբան (Միջին խումբ)

Քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում

Աշխատանքի նկարագրություն՝

Թեկնածուն միանալով «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական թիմին պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

Իրավական հարցերով խորհրդատվություն

Հայցադիմումների, բողոքների, միջնորդությունների, պայմանագրերի, հանձնարարագրերի, տեղեկանքների, նամակների և այլ փաստաթղթերի կազմում

Փաստաթղթերի իրավական վերլուծություն և իրավաբանական եզրակացությունների ու հանձնարարականների նախապատրաստում

Գործընկերների և պայմանագրի կողմերի հետ բանակցությունների վարում և/կամ իրավաբանական ուղեկցություն

Ներկայացուցչություն դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում

Կազմակերպությունների փաստաթղթաշրջանառության իրավական վերլուծություն

Բիզնես նախագծերի իրավաբանական ուղեկցում և իրավական ռիսկերի գնահատում

Կազմակերպությունների գործարքների իրավաբանական ուղեկցում

Դատական գործի հնարավոր ելքի և ընթացքի հեռանկարային գնահատում, վեճերի լուծմանն ուղղված արտադատական բանակցությունների վարում

Պաշտոնի խումբը՝ Միջին մակարդակ

Անհրաժեշտ հմտություններ

Բարձրագույն իրավաբանական կրթություն,

Փաստաբանի արտոնագիր (ոչ պարտադիր),

անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն:

Դիմել այս պաշտոնի համար

There is no form selected or the form was deleted.
Իրավաբան (Կրտսեր խումբ)

Քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում

Աշխատանքի նկարագրություն՝

Թեկնածուն միանալով «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական թիմին պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

Իրավական հարցերով խորհրդատվություն

պայմանագրերի, հանձնարարագրերի, տեղեկանքների, նամակների և այլ փաստաթղթերի կազմում

Փաստաթղթերի իրավական վերլուծություն և իրավաբանական եզրակացությունների ու հանձնարարականների նախապատրաստում

Կազմակերպությունների փաստաթղթաշրջանառության իրավական վերլուծություն

Բիզնես նախագծերի իրավաբանական ուղեկցում և իրավական ռիսկերի գնահատում

Պաշտոնի խումբը՝ Կրտսեր մակարդակ

Անհրաժեշտ հմտություններ

Բարձրագույն իրավաբանական կրթություն,

անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն:

Դիմել այս պաշտոնի համար

There is no form selected or the form was deleted.

Մեր փաստաբանները հաղթեցին նաև վերաքննիչ ատյանում

Մեր փաստաբանները հաղթեցին նաև վերաքննիչ ատյանում

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գլխավոր դատախազության բողոքը և մեր փաստաբանական թիմի հաղթանակը մնաց անփոփոխ։ Դատական երկրորդ ատյանը, փաստորեն, նույնպես հաստատեց, որ մեր վստահորդների իրավունքները Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը և գլխավոր դատախազությունը խախտել են։

Նոր համագործակցություն

Նոր համագործակցություն

Այսօր «ՄԵԴՈւ» բժշկական կրթական առցանց հարթակը և «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական ընկերությունը կնքեցին համաձայնագիր, ըստ որի մեր տարեկան բաժանորդները, այսինքն ՓMEDUclub անդամները կկարողանան օգտվել փաստաբանական ծառայություններից 20% զեղչով: