Արդարացման վերդիկտ՝ ի հեճուկս առանձանապես ծանր հանցանքի մեղադրանքի
Փաստաբաններ Ռուդիկ Դոլունցի և Կարինե Մարգարյանի վստահորդը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որի համար նախատեսված է բացառապես ազատազրկում 8-15 տարի ժամկետով։
Մեղադրանքի համաձայն՝ վստահորդին վերագրվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելը, ինչը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին։
Փաստաբանական թիմի ջանքերի շնորհիվ հաստատվեց, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն մեղադրանքը հիմնավոր կասկածից վեր ապացուցված համարելու համար։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ա.Մելիքսեթյանի նախագահությամբ կայացրել է արդարացման վերդիկտ՝ հաստատելով մեր վստահորդի անմեղությունը։