Ձևաչափ

Գրասենյակներ

Ինչպես ենք աշխատում

Գրանցվել խորհրդատվության

Նկարագրեք ձեր հարցը, և մենք կառաջարկենք խորհրդատվության հարմար ձևաչափը։

Մեր մասին

Գրասենյակներ

Տեղեկատվական

Հիմնադրվել է Փաստաբանության օրը

«ԼԵԳԻՍՏ»-ը հիմնադրվել է 06.12.2022-ին՝ Փաստաբանության օրը։

Ծառայություններ
ԽորհրդատվությունՁևաչափԳրասենյակներԻնչպես ենք աշխատումՀայտից մինչև գործի ավարտ
ԳրասենյակՄեր մասինԳրասենյակի մասինԱրժեքներԹիմԳրասենյակներԿենտրոնական գրասենյակ · ԵրևանՍյունիքի մասնաճյուղ · ԳորիսՏեղեկատվականՆորություններԳիտական աշխատություններFacebookԱնձնական տվյալներ
Նորություններ Գիտական Կապ
+374 41 852 852 mail@legist.team

Դատական ներկայացուցչություն

Ներկայացնում ենք վստահորդների շահերը քաղաքացիական, վարչական և այլ դատական վարույթներում։

Ծառայություն 14 · Անհատներին

Ինչով ենք օգնում

  • Քաղաքացիական գործերով ներկայացուցչություն – Պաշտպանում ենք վստահորդների շահերը գույքային, պայմանագրային, ընտանեկան, ժառանգական և այլ քաղաքացիաիրավական վեճերում։
  • Վարչական գործերով ներկայացուցչություն – Ներկայացնում ենք վստահորդների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ դատական վեճերում։
  • Գործարար և առևտրային վեճեր – Ապահովում ենք ընկերությունների և ձեռնարկատերերի շահերի պաշտպանությունը տնտեսական գործունեությունից ծագող դատական վեճերում։
  • Հայցադիմումների և դատավարական փաստաթղթերի կազմում – Մշակում ենք իրավականորեն հիմնավորված հայցադիմումներ, պատասխաններ, առարկություններ, միջնորդություններ և այլ դատավարական փաստաթղթեր։
  • Դատական պաշտպանության ռազմավարության մշակում – Ուսումնասիրում ենք գործի փաստական և իրավական հիմքերը, գնահատում ապացույցներն ու դատավարական ռիսկերը և մշակում արդյունավետ ռազմավարություն։
  • Ապացույցների հավաքում և ներկայացում – Ապահովում ենք գործի համար նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերմանն ու հետազոտմանն ուղղված դատավարական գործողությունները։
  • Հայցի ապահովման միջոցների կիրառում – Նախաձեռնում ենք գույքի և դրամական միջոցների նկատմամբ օրենքով նախատեսված ապահովման միջոցների կիրառումը՝ դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու նպատակով։
  • Վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկում – Կազմում և ներկայացնում ենք դատական ակտերի դեմ բողոքներ՝ ապահովելով վստահորդների շահերի պաշտպանությունը վերադաս դատարաններում։
  • Հաշտության համաձայնություններ և դատական բանակցություններ – Վարում ենք բանակցություններ և մշակում վեճի փոխհամաձայնեցված լուծումներ՝ նվազեցնելով դատավարական ծախսերն ու ռիսկերը։
  • Դատական ակտերի հարկադիր կատարում – Ներկայացնում ենք վստահորդների շահերը կատարողական վարույթներում՝ նպաստելով դատական ակտերով հաստատված իրավունքների փաստացի իրականացմանը։
  • Միջազգային դատական պաշտպանություն – Գնահատում ենք միջազգային իրավական պաշտպանության հնարավորությունները և համապատասխան հիմքերի առկայության դեպքում ներկայացնում դիմումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
  • Մեր մոտեցումը – Դատական ներկայացուցչության արդյունավետությունը չափվում է ոչ միայն կայացված դատական ակտով, այլև վստահորդի իրավունքների իրական պաշտպանությամբ։ Մենք յուրաքանչյուր գործով մշակում ենք հստակ իրավական ռազմավարություն, հետևողականորեն պաշտպանում վստահորդի դիրքորոշումը և ձգտում հասնել գործնական ու իրավականորեն հիմնավորված արդյունքի։