Պարտքերի բռնագանձում
Իրականացնում ենք դրամական պահանջների իրավական գնահատում, պարտքերի դատական բռնագանձում և կատարողական վարույթի ուղեկցում։
Ծառայություն 07 · Անհատներին
Ինչով ենք օգնում
- Պարտքերի արտադատական բռնագանձում – Վարում ենք բանակցություններ, ներկայացնում պահանջագրեր և ապահովում պարտքերի վերադարձման իրավական գործընթացը՝ առանց դատական միջամտության։
- Պարտքերի դատական բռնագանձում – Ներկայացնում ենք դրամական պահանջներ և պաշտպանում պարտատերերի շահերը բոլոր ատյանների դատարաններում։
- Պայմանագրային պարտքերի վերադարձ – Իրականացնում ենք փոխառության, մատակարարման, ծառայությունների մատուցման և այլ պայմանագրերից բխող պարտքերի բռնագանձում։
- Տոկոսների և տույժերի բռնագանձում – Ներկայացնում ենք հիմնական պարտքի հետ կապված տոկոսների, տույժերի և պատճառված վնասների հատուցման պահանջներ։
- Պարտապանի գույքի նկատմամբ ապահովման միջոցներ – Նախաձեռնում ենք գույքի և դրամական միջոցների նկատմամբ օրենքով նախատեսված սահմանափակումների կիրառման գործընթացներ՝ պարտքի վերադարձն ապահովելու նպատակով։
- Դատական ակտերի հարկադիր կատարում – Ներկայացնում ենք պարտատերերի շահերը հարկադիր կատարման վարույթներում՝ նպաստելով բռնագանձման իրականացմանը։
- Պարտքերի վերակառուցում և հաշտության համաձայնություններ – Մշակում ենք պարտքերի մարման ժամանակացույցեր և իրավական համաձայնություններ՝ ապահովելով պարտատիրոջ շահերի պաշտպանությունը։
- Պարտապանների իրավունքների պաշտպանություն – Վիճարկում ենք անհիմն կամ ոչ իրավաչափ դրամական պահանջները, անհամաչափ տույժերն ու բռնագանձման անօրինական գործողությունները։
- Մեր մոտեցումը – Պարտքի բռնագանձման հաջողությունը գնահատում ենք ոչ միայն դատարանում շահած գործով, այլև գումարի փաստացի վերադարձով։ Այդ նպատակով յուրաքանչյուր գործով գնահատում ենք պարտքի վերադարձման իրական հնարավորությունները և ընտրում առավել արդյունավետ իրավական ռազմավարությունը։