Անշարժ գույք և կառուցապատում
Ուղեկցում ենք անշարժ գույքի ձեռքբերման, վարձակալության, կառուցապատման և շինարարական նախագծերի իրավական գործընթացները։
Ծառայություն 28 · Բիզնեսին
Ինչով ենք օգնում
- Անշարժ գույքի գործարքների իրավական ուղեկցում – Ապահովում ենք հողամասերի, շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի ձեռքբերման, օտարման ու վարձակալության գործարքների իրավական անվտանգությունը։
- Անշարժ գույքի իրավական համալիր ստուգում (Due Diligence) – Ուսումնասիրում ենք գույքի սեփականության իրավունքը, իրավական պատմությունը, ծանրաբեռնվածությունները, սահմանափակումները և հնարավոր ռիսկերը։
- Կառուցապատման նախագծերի իրավական կառուցվածքավորում – Մշակում ենք կառուցապատման ծրագրերի իրականացման իրավական մոդելներ՝ կարգավորելով ներդրողների, կառուցապատողների և գործընկերների հարաբերությունները։
- Հողային իրավահարաբերությունների կարգավորում – Աջակցում ենք հողամասերի ձեռքբերման, նպատակային և գործառնական նշանակության փոփոխության, օգտագործման ու կառուցապատման իրավական հարցերում։
- Շինարարական թույլտվությունների իրավական ուղեկցում – Ապահովում ենք նախագծման, շինարարության և շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունների ու համաձայնեցումների գործընթացների իրավական աջակցությունը։
- Կառուցապատման և շինարարական պայմանագրեր – Կազմում և փորձաքննում ենք կառուցապատման, կապալի, նախագծման, տեխնիկական հսկողության և շինարարության հետ կապված այլ պայմանագրեր։
- Ներդրումային և համատեղ կառուցապատման ծրագրեր – Կարգավորում ենք հողամասերի սեփականատերերի, ներդրողների և կառուցապատողների համագործակցությունը՝ ապահովելով կողմերի իրավունքների և պարտավորությունների հստակությունը։
- Կառուցվող անշարժ գույքի վաճառքի իրավական ուղեկցում – Մշակում ենք կառուցվող շենքերից անշարժ գույք գնելու իրավունքի և գույքի հետագա փոխանցման պայմանագրային մեխանիզմները։
- Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում – Աջակցում ենք սեփականության և այլ գույքային իրավունքների գրանցման, փոփոխման և իրավական փաստաթղթերի ձևակերպման գործընթացներին։
- Կառուցապատման կարգավորող ռիսկերի կառավարում – Գնահատում ենք քաղաքաշինական, հողային, բնապահպանական և այլ կիրառելի պահանջների խախտման հնարավոր ռիսկերը։
- Պետական և համայնքային մարմինների հետ վեճեր – Պաշտպանում ենք վստահորդների շահերը թույլտվությունների, վարչական ակտերի, հողային որոշումների և կառուցապատման սահմանափակումների վերաբերյալ վեճերում։
- Անշարժ գույքի և շինարարական վեճերի լուծում – Ներկայացնում ենք վստահորդների շահերը սեփականության, պայմանագրային պարտավորությունների, շինարարական թերությունների, ժամկետների խախտման և վնասների հատուցման վերաբերյալ վեճերում։
- Մեր մոտեցումը – Անշարժ գույքի և կառուցապատման ծրագրերի իրավական անվտանգությունը պետք է ապահովվի դեռևս նախագծի նախապատրաստման փուլում։ Մենք կենտրոնանում ենք սեփականության իրավունքների պաշտպանվածության, պայմանագրային հարաբերությունների հստակության և կարգավորող ռիսկերի կանխարգելման վրա՝ նպաստելով ներդրումների անվտանգությանը, շինարարական ծրագրերի անխափան իրականացմանը և բիզնեսի երկարաժամկետ շահերի պաշտպանությանը։