Ձևաչափ

Գրասենյակներ

Ինչպես ենք աշխատում

Գրանցվել խորհրդատվության

Նկարագրեք ձեր հարցը, և մենք կառաջարկենք խորհրդատվության հարմար ձևաչափը։

Մեր մասին

Գրասենյակներ

Տեղեկատվական

Հիմնադրվել է Փաստաբանության օրը

«ԼԵԳԻՍՏ»-ը հիմնադրվել է 06.12.2022-ին՝ Փաստաբանության օրը։

Ծառայություններ
ԽորհրդատվությունՁևաչափԳրասենյակներԻնչպես ենք աշխատումՀայտից մինչև գործի ավարտ
ԳրասենյակՄեր մասինԳրասենյակի մասինԱրժեքներԹիմԳրասենյակներԿենտրոնական գրասենյակ · ԵրևանՍյունիքի մասնաճյուղ · ԳորիսՏեղեկատվականՆորություններԳիտական աշխատություններFacebookԱնձնական տվյալներ
Նորություններ Գիտական Կապ
+374 41 852 852 mail@legist.team

Տուժողների իրավունքների պաշտպանություն

Ներկայացնում ենք հանցագործություններից տուժած անձանց շահերը՝ ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունն ու պատճառված վնասի հատուցման պահանջների ներկայացումը։

Ծառայություն 02 · Անհատներին

Ինչով ենք օգնում

  • Տուժողների շահերի ներկայացուցչություն – Ներկայացնում ենք հանցագործությունից տուժած անձանց շահերը նախաքննության և դատական քննության ընթացքում՝ ապահովելով նրանց դատավարական իրավունքների արդյունավետ իրականացումը։
  • Հանցագործության մասին հաղորդումների ներկայացում – Կազմում և ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդումներ, հետևում դրանց քննարկման ընթացքին և անհրաժեշտության դեպքում բողոքարկում ոչ իրավաչափ որոշումները։
  • Տուժողի կարգավիճակի ճանաչում – Աջակցում ենք անձին տուժող ճանաչելու գործընթացում և վիճարկում այդ կարգավիճակի ճանաչումը մերժելու որոշումները։
  • Ապացույցների հավաքում և ներկայացում – Աջակցում ենք գործի համար նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը, ներկայացնում անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու միջնորդություններ։
  • Քննչական մարմինների և դատախազության որոշումների բողոքարկում – Բողոքարկում ենք տուժողի իրավունքներն ու օրինական շահերը խախտող որոշումները, գործողություններն ու անգործությունը։
  • Քրեական հետապնդման դադարեցման և վարույթի կարճման վիճարկում – Վերլուծում և բողոքարկում ենք քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու վերաբերյալ ոչ իրավաչափ որոշումները։
  • Պատճառված վնասի հատուցում – Աջակցում ենք հանցագործությամբ պատճառված գույքային և ոչ գույքային վնասի հատուցման պահանջների ներկայացմանը և դրանց պաշտպանությանն օրենքով նախատեսված ընթացակարգերով։
  • Տուժողների անվտանգություն և պաշտպանություն – Նախաձեռնում ենք տուժողների և նրանց մերձավորների նկատմամբ օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման գործընթացներ՝ սպառնալիքների և հնարավոր ճնշումների կանխարգելման նպատակով։
  • Տուժողների իրավունքների պաշտպանություն դատարանում – Մասնակցում ենք դատական քննությանը, ներկայացնում միջնորդություններ, դիրքորոշումներ և առարկություններ՝ ապահովելով տուժողի շահերի լիարժեք ներկայացումը։
  • Դատական ակտերի բողոքարկում – Օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում նախապատրաստում ու ներկայացնում ենք վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ՝ ուղղված տուժողի խախտված իրավունքների վերականգնմանը։
  • Միջազգային իրավական պաշտպանություն – Գնահատում ենք մարդու իրավունքների միջազգային պաշտպանության մեխանիզմներին դիմելու հնարավորությունները և համապատասխան հիմքերի առկայության դեպքում ներկայացնում դիմումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
  • Յուրաքանչյուր գործով մենք մշակում ենք տուժողի իրավունքների պաշտպանության անհատական ռազմավարություն՝ կարևորելով արդյունավետ քննության ապահովումը, արդարադատության մատչելիությունը, պատճառված վնասի հատուցումը և խախտված իրավունքների լիարժեք վերականգնումը։