Ձևաչափ

Գրասենյակներ

Ինչպես ենք աշխատում

Գրանցվել խորհրդատվության

Նկարագրեք ձեր հարցը, և մենք կառաջարկենք խորհրդատվության հարմար ձևաչափը։

Մեր մասին

Գրասենյակներ

Տեղեկատվական

Հիմնադրվել է Փաստաբանության օրը

«ԼԵԳԻՍՏ»-ը հիմնադրվել է 06.12.2022-ին՝ Փաստաբանության օրը։

Ծառայություններ
ԽորհրդատվությունՁևաչափԳրասենյակներԻնչպես ենք աշխատումՀայտից մինչև գործի ավարտ
ԳրասենյակՄեր մասինԳրասենյակի մասինԱրժեքներԹիմԳրասենյակներԿենտրոնական գրասենյակ · ԵրևանՍյունիքի մասնաճյուղ · ԳորիսՏեղեկատվականՆորություններԳիտական աշխատություններFacebookԱնձնական տվյալներ
Նորություններ Գիտական Կապ
+374 41 852 852 mail@legist.team

Աշխատանքային վեճեր

Պաշտպանում ենք աշխատողների իրավունքները ապօրինի ազատման, չվճարված աշխատավարձի և աշխատանքային այլ վեճերի դեպքում։

Ծառայություն 05 · Անհատներին

Ինչով ենք օգնում

  • Աշխատանքից ազատման վիճարկում – Ներկայացնում ենք աշխատողների շահերը աշխատանքային պայմանագրի լուծման, ապօրինի ազատման, աշխատանքում վերականգնման և հարկադիր պարապուրդի դիմաց վճարման վերաբերյալ վեճերում։
  • Աշխատավարձի և այլ վճարումների բռնագանձում – Աջակցում ենք չվճարված աշխատավարձի, արձակուրդային գումարների, վերջնահաշվարկի, փոխհատուցումների և աշխատանքային հարաբերություններից բխող այլ վճարումների ստացմանը։
  • Աշխատանքային պայմանագրերի կազմում և վիճարկում – Կազմում, ուսումնասիրում և իրավական գնահատման ենք ենթարկում աշխատանքային պայմանագրերը, դրանց փոփոխությունները և լուծման հիմքերը։
  • Աշխատանքային պայմանների փոփոխության վեճեր – Պաշտպանում ենք աշխատողների իրավունքները աշխատանքի վայրի, պաշտոնի, վարձատրության, աշխատանքային ժամանակի և այլ էական պայմանների փոփոխության հետ կապված վեճերում։
  • Կարգապահական պատասխանատվության վիճարկում – Ներկայացնում ենք աշխատողների շահերը կարգապահական տույժերի կիրառման, դրանց իրավաչափության և վերացման վերաբերյալ գործերով։
  • Աշխատավայրում խտրականության և անհավասար վերաբերմունքի դեպքեր – Ապահովում ենք իրավական պաշտպանություն աշխատանքային իրավունքների խտրական սահմանափակման, անհավասար վերաբերմունքի և աշխատավայրում ոտնձգությունների հետ կապված վեճերում։
  • Աշխատանքային վնասվածքներ և մասնագիտական հիվանդություններ – Աջակցում ենք աշխատանքի ընթացքում առողջությանը պատճառված վնասի, մասնագիտական հիվանդությունների և դրանց հետևանքով առաջացած փոխհատուցման պահանջների ներկայացմանը։
  • Աշխատանքային պայմանագրի լուծման և փոխհատուցման համաձայնություններ – Իրականացնում ենք բանակցություններ, կազմում աշխատանքային հարաբերությունների դադարեցման և փոխադարձ պարտավորությունների կարգավորման համաձայնություններ։
  • Պետական վերահսկող մարմինների հետ վեճեր – Ներկայացնում ենք աշխատողների և գործատուների շահերը աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների վարույթներում և դրանց որոշումների վիճարկման գործընթացներում։
  • Աշխատանքային վեճերի դատական և արտադատական կարգավորում – Ապահովում ենք վստահորդների շահերի ներկայացուցչությունը բանակցությունների, հաշտարարության և դատական քննության ընթացքում, ինչպես նաև դատական ակտերի բողոքարկման փուլերում։
  • Յուրաքանչյուր աշխատանքային վեճի դեպքում մենք մշակում ենք անհատական իրավական ռազմավարություն՝ հաշվի առնելով աշխատանքային հարաբերությունների առանձնահատկությունները, վստահորդի իրավական և տնտեսական շահերը, ինչպես նաև վեճի հնարավորինս արագ և արդյունավետ լուծման անհրաժեշտությունը։