Ձևաչափ

Գրասենյակներ

Ինչպես ենք աշխատում

Գրանցվել խորհրդատվության

Նկարագրեք ձեր հարցը, և մենք կառաջարկենք խորհրդատվության հարմար ձևաչափը։

Մեր մասին

Գրասենյակներ

Տեղեկատվական

Հիմնադրվել է Փաստաբանության օրը

«ԼԵԳԻՍՏ»-ը հիմնադրվել է 06.12.2022-ին՝ Փաստաբանության օրը։

Ծառայություններ
ԽորհրդատվությունՁևաչափԳրասենյակներԻնչպես ենք աշխատումՀայտից մինչև գործի ավարտ
ԳրասենյակՄեր մասինԳրասենյակի մասինԱրժեքներԹիմԳրասենյակներԿենտրոնական գրասենյակ · ԵրևանՍյունիքի մասնաճյուղ · ԳորիսՏեղեկատվականՆորություններԳիտական աշխատություններFacebookԱնձնական տվյալներ
Նորություններ Գիտական Կապ
+374 41 852 852 mail@legist.team

ՃՏՊ պատահարներ

Տրամադրում ենք իրավաբանական աջակցություն ճանապարհատրանսպորտային պատահարներից բխող քրեական, վարչական և քաղաքացիական գործերով։

Ծառայություն 09 · Անհատներին

Ինչով ենք օգնում

  • Պաշտպանություն ՃՏՊ-ների վերաբերյալ քրեական գործերով – Իրականացնում ենք վարորդների և այլ մեղադրյալների պաշտպանություն նախաքննության ու դատական քննության բոլոր փուլերում։
  • ՃՏՊ-ից տուժած անձանց իրավունքների պաշտպանություն – Ներկայացնում ենք տուժողների և նրանց իրավահաջորդների շահերը՝ ապահովելով իրավունքների պաշտպանությունն ու վնասի հատուցման պահանջների ներկայացումը։
  • Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վիճարկում – Բողոքարկում ենք վարչական տուգանքները, պատասխանատվության ենթարկելու և վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ որոշումները։
  • ՃՏՊ-ի մեղավորության և պատասխանատվության վիճարկում – Վերլուծում ենք պատահարի հանգամանքները, ապացույցներն ու փորձագիտական եզրակացությունները՝ վիճարկելով չհիմնավորված մեղադրանքներն ու պատասխանատվության պահանջները։
  • Ավտոտեխնիկական փորձաքննություններ – Ապահովում ենք փորձագիտական եզրակացությունների իրավական գնահատումը, անհրաժեշտության դեպքում նախաձեռնում լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություններ։
  • Գույքային վնասների հատուցում – Ներկայացնում ենք տրանսպորտային միջոցների և այլ գույքի վնասման հետևանքով պատճառված վնասների հատուցման պահանջներ։
  • Առողջությանը պատճառված վնասի հատուցում – Աջակցում ենք բուժման, վերականգնման, կորցրած եկամտի և օրենքով հատուցման ենթակա այլ վնասների փոխհատուցման գործընթացում։
  • Ապահովագրական վեճեր – Պաշտպանում ենք վստահորդների շահերը ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական հատուցումների մերժման, նվազեցման կամ վճարման ուշացման դեպքերում։
  • Ապահովագրական հետադարձ պահանջների վիճարկում – Վիճարկում ենք ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացված անհիմն կամ ոչ իրավաչափ հետադարձ պահանջները։
  • Դատական և արտադատական կարգավորում – Վարում ենք բանակցություններ, ներկայացնում փոխհատուցման պահանջներ և ապահովում վստահորդների շահերի պաշտպանությունը բոլոր իրավասու դատական ատյաններում։
  • Մեր մոտեցումը – Ճանապարհատրանսպորտային յուրաքանչյուր պատահարի հիմքում փաստեր են, որոնց ճշգրիտ իրավական և փորձագիտական գնահատումից կարող է կախված լինել մարդու ազատությունը, պատասխանատվությունը կամ վնասի հատուցումը։ Մենք յուրաքանչյուր գործով իրականացնում ենք ապացույցների մանրակրկիտ ուսումնասիրություն և մշակում պաշտպանության արդյունավետ ռազմավարություն՝ ձգտելով հասնել արդարացի և իրավականորեն հիմնավորված արդյունքի։