Ձևաչափ

Գրասենյակներ

Ինչպես ենք աշխատում

Գրանցվել խորհրդատվության

Նկարագրեք ձեր հարցը, և մենք կառաջարկենք խորհրդատվության հարմար ձևաչափը։

Մեր մասին

Գրասենյակներ

Տեղեկատվական

Հիմնադրվել է Փաստաբանության օրը

«ԼԵԳԻՍՏ»-ը հիմնադրվել է 06.12.2022-ին՝ Փաստաբանության օրը։

Ծառայություններ
ԽորհրդատվությունՁևաչափԳրասենյակներԻնչպես ենք աշխատումՀայտից մինչև գործի ավարտ
ԳրասենյակՄեր մասինԳրասենյակի մասինԱրժեքներԹիմԳրասենյակներԿենտրոնական գրասենյակ · ԵրևանՍյունիքի մասնաճյուղ · ԳորիսՏեղեկատվականՆորություններԳիտական աշխատություններFacebookԱնձնական տվյալներ
Նորություններ Գիտական Կապ
+374 41 852 852 mail@legist.team

Վարչական վեճեր

Բողոքարկում ենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իրավաչափ որոշումները, գործողություններն ու անգործությունը։

Ծառայություն 08 · Անհատներին

Ինչով ենք օգնում

  • Վարչական ակտերի վիճարկում – Վիճարկում ենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իրավաչափ որոշումները՝ ապահովելով վստահորդների խախտված իրավունքների պաշտպանությունը։
  • Վարչական տույժերի և տուգանքների բողոքարկում – Պաշտպանում ենք վստահորդների շահերը վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների վիճարկման գործընթացներում։
  • Վարչական մարմինների գործողությունների և անգործության վիճարկում – Բողոքարկում ենք պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններն ու անգործությունը՝ պահանջելով վերացնել իրավունքի խախտումները։
  • Թույլտվությունների և լիցենզիաների հետ կապված վեճեր – Ներկայացնում ենք վստահորդների շահերը թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման, մերժման, կասեցման կամ դադարեցման վերաբերյալ վեճերում։
  • Գույքային և հողային վարչական վեճեր – Պաշտպանում ենք սեփականության և հողօգտագործման իրավունքները պետական ու համայնքային մարմինների ոչ իրավաչափ միջամտություններից։
  • Կադաստրային և պետական գրանցման վեճեր – Վիճարկում ենք գույքային իրավունքների պետական գրանցման մերժումները, սխալ գրանցումները և դրանց հետ կապված վարչական ակտերը։
  • Հարկային և մաքսային վեճեր – Ներկայացնում ենք վստահորդների շահերը հարկային և մաքսային մարմինների որոշումների, ստուգումների արդյունքների և կիրառված պատասխանատվության միջոցների վիճարկման գործընթացներում։
  • Վարչական մարմիններին գործողության կատարման պարտավորեցում – Նախաձեռնում ենք իրավական գործընթացներ՝ վարչական մարմիններին օրենքով նախատեսված որոշումներ ընդունելուն կամ գործողություններ կատարելուն պարտավորեցնելու նպատակով։
  • Վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում – Ներկայացնում ենք ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված գույքային և ոչ գույքային վնասի հատուցման պահանջներ։
  • Վարչական և դատական բողոքարկում – Ապահովում ենք վստահորդների շահերի պաշտպանությունը վերադաս վարչական մարմիններում և բոլոր իրավասու դատական ատյաններում։
  • Մեր մոտեցումը – Պետական մարմնի հետ վեճում քաղաքացին կամ կազմակերպությունը չպետք է հայտնվի անպաշտպան վիճակում։ Մենք յուրաքանչյուր գործով մշակում ենք հետևողական իրավական ռազմավարություն՝ նպատակ ունենալով կանխել վարչական կամայականությունները, վերացնել ոչ իրավաչափ որոշումները և ապահովել խախտված իրավունքների իրական վերականգնումը։