Ժառանգական գործեր
Աջակցում ենք ժառանգության ընդունման, ժառանգական իրավունքների ճանաչման և ժառանգական վեճերի լուծման գործընթացներում։
Ծառայություն 03 · Անհատներին
Ինչով ենք օգնում
- Ժառանգության ընդունում և ձևակերպում – Աջակցում ենք ժառանգության ընդունման, ժառանգական իրավունքների ձևակերպման և ժառանգության իրավունքի վկայագրի ստացման գործընթացներում։
- Ժառանգության ընդունման ժամկետի վերականգնում – Ներկայացնում ենք ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետի վերականգնման պահանջներ և ապահովում ժառանգների իրավունքների դատական պաշտպանությունը։
- Ժառանգական գույքի բաժանում – Իրականացնում ենք ժառանգների միջև գույքի բաժանման վերաբերյալ բանակցություններ, կազմում համաձայնություններ և ներկայացնում վստահորդների շահերը դատական վեճերում։
- Ժառանգության իրավունքի ճանաչում – Աջակցում ենք ժառանգական իրավունքների ճանաչմանը, այդ թվում՝ ժառանգությունը փաստացի ընդունելու հանգամանքի հաստատմանը։
- Կտակների կազմում և իրավական խորհրդատվություն – Տրամադրում ենք խորհրդատվություն կտակների կազմման, փոփոխման և վերացման, ինչպես նաև ժառանգության պլանավորման վերաբերյալ։
- Կտակների վիճարկում – Ներկայացնում ենք վստահորդների շահերը կտակների վավերականության, անվավերության և դրանց մեկնաբանության հետ կապված դատական վեճերում։
- Ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգություն – Պարզաբանում և պաշտպանում ենք ժառանգների իրավունքները, ժառանգության հերթականության և բաժինների որոշման հետ կապված հարցերում։
- Ժառանգության պարտադիր բաժնի պաշտպանություն – Աջակցում ենք պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց՝ օրենքով երաշխավորված ժառանգական իրավունքների իրականացմանը։
- Ժառանգական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում – Ներկայացնում ենք անշարժ և շարժական գույքի նկատմամբ ժառանգությունից բխող սեփականության իրավունքի ճանաչման և գրանցման հետ կապված պահանջներ։
- Ժառանգական պարտավորություններ և պարտքեր – Տրամադրում ենք իրավական աջակցություն ժառանգատուի պարտավորությունների, պարտատերերի պահանջների և ժառանգների պատասխանատվության սահմանների վերաբերյալ։
- Նոտարական գործողությունների և մերժումների բողոքարկում – Վիճարկում ենք ժառանգական գործերով նոտարական գործողություններն ու դրանց կատարումը մերժելու որոշումները՝ օրենքով սահմանված կարգով։
- Ժառանգական վեճերի դատական և արտադատական կարգավորում – Իրականացնում ենք բանակցություններ, մշակում փոխհամաձայնեցված լուծումներ և անհրաժեշտության դեպքում ապահովում վստահորդների շահերի պաշտպանությունը բոլոր ատյանների դատարաններում։
- Յուրաքանչյուր ժառանգական գործով ցուցաբերում ենք անհատական և հետևողական մոտեցում՝ նպատակ ունենալով ապահովել ժառանգական իրավունքների լիարժեք իրացումը, գույքային շահերի պաշտպանությունը և հնարավորության դեպքում ընտանեկան հարաբերությունների պահպանումը։