Ձևաչափ

Գրասենյակներ

Ինչպես ենք աշխատում

Գրանցվել խորհրդատվության

Նկարագրեք ձեր հարցը, և մենք կառաջարկենք խորհրդատվության հարմար ձևաչափը։

Մեր մասին

Գրասենյակներ

Տեղեկատվական

Հիմնադրվել է Փաստաբանության օրը

«ԼԵԳԻՍՏ»-ը հիմնադրվել է 06.12.2022-ին՝ Փաստաբանության օրը։

Ծառայություններ
ԽորհրդատվությունՁևաչափԳրասենյակներԻնչպես ենք աշխատումՀայտից մինչև գործի ավարտ
ԳրասենյակՄեր մասինԳրասենյակի մասինԱրժեքներԹիմԳրասենյակներԿենտրոնական գրասենյակ · ԵրևանՍյունիքի մասնաճյուղ · ԳորիսՏեղեկատվականՆորություններԳիտական աշխատություններFacebookԱնձնական տվյալներ
Նորություններ Գիտական Կապ
+374 41 852 852 mail@legist.team

Քրեական իրավական ռիսկերի կառավարում

Գնահատում ենք տնտեսական գործունեությունից բխող քրեաիրավական ռիսկերը և իրականացնում պաշտպանություն տնտեսական ու պաշտոնեական հանցագործությունների վերաբերյալ վարույթներում։

Ծառայություն 22 · Բիզնեսին

Ինչով ենք օգնում

  • Քրեաիրավական ռիսկերի գնահատում – Ուսումնասիրում ենք ընկերության գործունեությունը, գործարքներն ու կառավարման գործընթացները՝ բացահայտելով հնարավոր քրեաիրավական ռիսկերը։
  • Քրեաիրավական համապատասխանության ապահովում (Compliance) – Մշակում ենք ներքին կանոնակարգեր և վերահսկողության մեխանիզմներ՝ ուղղված քրեական իրավախախտումների կանխարգելմանը։
  • Տնօրենների և ղեկավարների պատասխանատվության ռիսկերի կառավարում – Գնահատում ենք կառավարման որոշումներից և պաշտոնեական լիազորությունների իրականացումից բխող քրեական պատասխանատվության հնարավոր ռիսկերը։
  • Տնտեսական և ֆինանսական հանցագործությունների կանխարգելում – Աջակցում ենք հարկային, ֆինանսական, հաշվապահական և առևտրային գործունեության հետ կապված քրեաիրավական ռիսկերի բացահայտմանն ու նվազեցմանը։
  • Կոռուպցիոն ռիսկերի կանխարգելում – Մշակում ենք կաշառքի, ապօրինի վարձատրության, շահերի բախման և կոռուպցիոն այլ դրսևորումների կանխարգելման իրավական մեխանիզմներ։
  • Փողերի լվացման և ֆինանսական չարաշահումների ռիսկերի կառավարում – Գնահատում ենք կասկածելի գործարքների, ֆինանսական հոսքերի և գործարար հարաբերությունների քրեաիրավական ռիսկերը։
  • Գործարար գործընկերների իրավական ստուգում (Due Diligence) – Ուսումնասիրում ենք գործընկերների և գործարքների հետ կապված քրեաիրավական ռիսկերը՝ կանխելով ընկերության ներգրավումը հնարավոր ապօրինի գործընթացներում։
  • Ներքին իրավական ուսումնասիրություններ – Իրականացնում ենք ենթադրյալ իրավախախտումների ներքին ուսումնասիրություններ՝ գնահատելով փաստական հանգամանքները, ապացույցներն ու իրավական հետևանքները։
  • Քննչական գործողություններին նախապատրաստում – Աջակցում ենք ընկերություններին խուզարկությունների, առգրավումների, հարցաքննությունների և այլ քննչական գործողությունների ընթացքում իրավունքների պաշտպանության ընթացակարգերի մշակման հարցում։
  • Քրեական վարույթների ընթացքում բիզնեսի շահերի պաշտպանություն – Ներկայացնում ենք ընկերությունների, սեփականատերերի և ղեկավարների շահերը քրեական վարույթներում՝ նվազեցնելով գործունեության խաթարման և գույքային կորուստների ռիսկերը։
  • Գույքի և ֆինանսական միջոցների պաշտպանության միջոցներ – Գնահատում և վիճարկում ենք քրեական վարույթի շրջանակներում գույքի, բանկային հաշիվների և այլ ակտիվների նկատմամբ կիրառվող ոչ իրավաչափ սահմանափակումները։
  • Քրեաիրավական ճգնաժամերի կառավարում – Մշակում ենք անհետաձգելի իրավական արձագանքման ռազմավարություն՝ քրեական հետապնդման վտանգի կամ սկսված վարույթի պայմաններում բիզնեսի շահերը պաշտպանելու համար։
  • Մեր մոտեցումը – Քրեաիրավական ռիսկերի արդյունավետ կառավարումը սկսվում է մինչև քրեական վարույթի հարուցումը։ Մենք համադրում ենք քրեական իրավունքի մասնագիտական գիտելիքները, գործարար գործընթացների իրավական վերլուծությունն ու կանխարգելիչ մեխանիզմները՝ նպատակ ունենալով պաշտպանել ընկերության ակտիվները, ղեկավարների իրավունքները և բիզնեսի շարունակականությունը։