Ձևաչափ

Գրասենյակներ

Ինչպես ենք աշխատում

Գրանցվել խորհրդատվության

Նկարագրեք ձեր հարցը, և մենք կառաջարկենք խորհրդատվության հարմար ձևաչափը։

Մեր մասին

Գրասենյակներ

Տեղեկատվական

Հիմնադրվել է Փաստաբանության օրը

«ԼԵԳԻՍՏ»-ը հիմնադրվել է 06.12.2022-ին՝ Փաստաբանության օրը։

Ծառայություններ
ԽորհրդատվությունՁևաչափԳրասենյակներԻնչպես ենք աշխատումՀայտից մինչև գործի ավարտ
ԳրասենյակՄեր մասինԳրասենյակի մասինԱրժեքներԹիմԳրասենյակներԿենտրոնական գրասենյակ · ԵրևանՍյունիքի մասնաճյուղ · ԳորիսՏեղեկատվականՆորություններԳիտական աշխատություններFacebookԱնձնական տվյալներ
Նորություններ Գիտական Կապ
+374 41 852 852 mail@legist.team

Հարկային իրավունք և հարկային վեճեր

Տրամադրում ենք իրավաբանական աջակցություն հարկային ստուգումների, վարչական վարույթների և հարկային մարմինների որոշումների բողոքարկման հարցերով։

Ծառայություն 19 · Բիզնեսին

Ինչով ենք օգնում

  • Հարկային իրավաբանական խորհրդատվություն – Տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն հարկային պարտավորությունների, հարկման ռեժիմների և օրենսդրության կիրառման վերաբերյալ։
  • Հարկային ստուգումների իրավական ուղեկցում – Պաշտպանում ենք վստահորդների շահերը հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում՝ ապահովելով հարկային մարմինների գործողությունների իրավաչափության վերահսկումը։
  • Հարկային ակտերի և որոշումների վիճարկում – Բողոքարկում ենք հարկային մարմինների ոչ իրավաչափ որոշումները, ստուգման ակտերը և լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումը։
  • Հարկային տուգանքների և տույժերի վիճարկում – Պաշտպանում ենք վստահորդների շահերը անհիմն հաշվարկված տուգանքների, տույժերի և հարկային պատասխանատվության այլ միջոցների կիրառման դեպքերում։
  • Հարկային պարտավորությունների իրավական գնահատում – Վերլուծում ենք հարկերի հաշվարկման և վճարման իրավական հիմքերը՝ բացահայտելով սխալներն ու հնարավոր ֆինանսական ռիսկերը։
  • Հարկերի վերադարձի և հաշվանցման վեճեր – Ներկայացնում ենք վստահորդների շահերը գերավճարների, ԱԱՀ-ի վերադարձի և հարկային պարտավորությունների հաշվանցման վերաբերյալ վեճերում։
  • Հարկային արտոնությունների կիրառման վեճեր – Ապահովում ենք հարկային արտոնություններից օգտվելու իրավունքի պաշտպանությունը և դրանց կիրառման անհիմն մերժումների վիճարկումը։
  • Հարկային պարտքերի բռնագանձման վիճարկում – Պաշտպանում ենք վստահորդների իրավունքները հարկային պարտավորությունների հարկադիր գանձման և գույքի նկատմամբ սահմանափակումների կիրառման գործընթացներում։
  • Հարկային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր – Իրականացնում ենք պաշտպանություն հարկերից խուսափելու և հարկային այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներում։
  • Հարկային ռիսկերի կանխարգելում – Գնահատում ենք գործարքների և բիզնես գործընթացների հարկային հետևանքները՝ առաջարկելով օրինական և տնտեսապես հիմնավորված լուծումներ։
  • Հարկային վեճերի վարչական և դատական բողոքարկում – Ներկայացնում ենք վստահորդների շահերը հարկային մարմինների բողոքարկման ընթացակարգերում և բոլոր իրավասու դատական ատյաններում։
  • Մեր մոտեցումը – Հարկային վեճերում յուրաքանչյուր որոշում կարող է անմիջական ազդեցություն ունենալ բիզնեսի ֆինանսական կայունության վրա։ Մենք համադրում ենք հարկային օրենսդրության խորքային վերլուծությունը, դատական պաշտպանության գործիքները և վստահորդի տնտեսական շահերը՝ ձգտելով կանխել անհիմն հարկային պարտավորությունները, նվազեցնել ֆինանսական ռիսկերը և ապահովել արդյունավետ իրավական պաշտպանություն։