Քրեական գործերով պաշտպանություն
Ապահովում ենք Ձեր պաշտպանությունը քրեական վարույթի բոլոր փուլերում։
Ծառայություն 01 · Անհատներին
Ինչով ենք օգնում
- Պաշտպանություն նախաքննության ընթացքում – Իրականացնում ենք կասկածյալի և մեղադրյալի պաշտպանություն, մասնակցում քննչական գործողություններին և ապահովում դատավարական իրավունքների պահպանումը։
- Պաշտպանություն դատարանում – Մշակում և իրականացնում ենք պաշտպանության անհատական ռազմավարություն, ներկայացնում վստահորդի շահերը բոլոր ատյանների դատարաններում։
- Ձերբակալման և կալանքի հարցերով պաշտպանություն – Վիճարկում ենք ազատությունից զրկելու իրավաչափությունը, ներկայացնում կալանքի դեմ առարկություններ և այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու միջնորդություններ։
- Քրեական հետապնդման և մեղադրանքի վիճարկում – Վերլուծում ենք մեղադրանքի փաստական և իրավական հիմքերը, վիճարկում չհիմնավորված մեղադրանքներն ու հետապնդման որոշումները։
- Քննչական և դատավարական գործողությունների բողոքարկում – Բողոքարկում ենք վարույթն իրականացնող մարմինների անօրինական որոշումները, գործողություններն ու անգործությունը։
- Տուժողների շահերի ներկայացուցչություն – Ապահովում ենք հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը, վնասի հատուցման պահանջների ներկայացումն ու արդյունավետ քննության ապահովմանն ուղղված իրավական աջակցությունը։
- Վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկում – Նախապատրաստում և ներկայացնում ենք դատական ակտերի դեմ բողոքներ՝ ձգտելով վերացնել դատական սխալներն ու վերականգնել խախտված իրավունքները։
- Միջազգային իրավական պաշտպանություն – Ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառումից հետո գնահատում և անհրաժեշտության դեպքում իրականացնում ենք դիմումների ներկայացում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
- Յուրաքանչյուր գործով մեր առաջնահերթությունն է մշակել իրավականորեն հիմնավորված, հետևողական և արդյունավետ պաշտպանության ռազմավարություն՝ հաշվի առնելով գործի առանձնահատկություններն ու վստահորդի լավագույն շահերը։