Ձևաչափ

Գրասենյակներ

Ինչպես ենք աշխատում

Գրանցվել խորհրդատվության

Նկարագրեք ձեր հարցը, և մենք կառաջարկենք խորհրդատվության հարմար ձևաչափը։

Մեր մասին

Գրասենյակներ

Տեղեկատվական

Հիմնադրվել է Փաստաբանության օրը

«ԼԵԳԻՍՏ»-ը հիմնադրվել է 06.12.2022-ին՝ Փաստաբանության օրը։

Ծառայություններ
ԽորհրդատվությունՁևաչափԳրասենյակներԻնչպես ենք աշխատումՀայտից մինչև գործի ավարտ
ԳրասենյակՄեր մասինԳրասենյակի մասինԱրժեքներԹիմԳրասենյակներԿենտրոնական գրասենյակ · ԵրևանՍյունիքի մասնաճյուղ · ԳորիսՏեղեկատվականՆորություններՏեսադարանԳիտական աշխատություններԻրավական թեստերFacebookԱնձնական տվյալներ
Նորություններ Գիտական Կապ
+374 41 852 852 mail@legist.team
Քաղաքացիական իրավունք

Ժառանգության իրավունքի հաստատում

Փաստաբան Ժենյա Բարսեղյանի հետևողական աշխատանքի արդյունքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ մեր վստահորդը՝ որպես չորրորդ հերթի ժառանգ, ընդունել է Գորիս համայնքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունը։

Գործի բարդությունը պայմանավորված էր ոչ միայն կտակի բացակայությամբ, այլև այն հանգամանքով, որ նախորդ ժառանգը օրենքով սահմանված կարգով չէր ձևակերպել ժառանգության ընդունումը։ Հետևաբար, դատարան ներկայացված դիմումով պահանջվել է հաստատել երկու իրավաբանական նշանակություն ունեցող փաստ.

1.⁠ ⁠Սեփականատիրոջ մահից հետո նրան պատկանող անշարժ գույքը որդու (նախորդ ժառանգի) կողմից փաստացի տիրապետման հիմքով որպես ժառանգություն ընդունելու փաստը։
2.⁠ ⁠Նախորդ ժառանգի մահից հետո նրա ժառանգության՝ չորրորդ հերթի ժառանգի (Ժենյա Բարսեղյանի վստահորդի) կողմից ընդունելու փաստը։

2023թ․ վստահորդը ժառանգությունն ընդունելու հարցով դիմել է նոտարին, սակայն մերժում ստանալուց հետո դիմել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ երկու անգամ դիմումը վերադարձվել է տարբեր ոչ իրավաչափ պատճառաբանություններով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բողոքը բավարարելուց հետո առաջին ատյանի դատարանը դիմումն ընդունել է վարույթ, սակայն հետագայում այն թողել է առանց քննության։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը երկրորդ անգամ բավարարել է վերաքննիչ բողոքը՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Ի վերջո, դատաքննության ընթացքում փաստարկված հակադրվելով Գորիսի համայնքապետարանի՝ ժառանգվող գույքն անժառանգ ճանաչելու փաստական և իրավական հիմքերին՝ փաստաբան Ժենյա Բարսեղյանը պաշտպանել է վստահորդի ժառանգական իրավունքները, ինչի արդյունքում Դատարանը հաստատել է ժառանգությունն ընդունելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը։

← Բոլոր նորությունները
Ստուգեք Ձեր գիտելիքները