Հասանելիություն Սյունիքում
Գորիսում գործող մասնաճյուղը հնարավորություն է տալիս ստանալ իրավաբանական աջակցություն անմիջապես մարզում։
Պրոֆեսիոնալ իրավական պաշտպանություն՝ Սյունիքում
ԼԵԳԻՍՏ փաստաբանական գրասենյակի Սյունիքի մասնաճյուղը, տեղակայված լինելով Գորիս քաղաքում, իրավաբանական աջակցություն է տրամադրում անհատներին և բիզնեսին՝ համադրելով տեղական հասանելիությունը, մասնագիտական փորձառությունն ու յուրաքանչյուր գործի նկատմամբ անհատական մոտեցումը։
ԼԵԳԻՍՏ փաստաբանական գրասենյակի Սյունիքի մասնաճյուղը գործում է Գորիս քաղաքում՝ մարզի բնակիչների և գործարար համայնքի համար որակյալ իրավաբանական աջակցության հասանելիությունն ապահովելու նպատակով։
Մասնաճյուղը տրամադրում է իրավական խորհրդատվություն, փաստաբանական պաշտպանություն և ներկայացուցչություն՝ գործելով ԼԵԳԻՍՏ-ի միասնական մասնագիտական սկզբունքներով և անհրաժեշտության դեպքում ներգրավելով գրասենյակի համապատասխան մասնագիտացում ունեցող փաստաբաններին։
Մեր նպատակն է, որ Սյունիքի բնակիչներն ու կազմակերպությունները կարողանան մասնագիտական իրավական աջակցություն ստանալ տեղում՝ առանց յուրաքանչյուր հարցի համար Երևան մեկնելու անհրաժեշտության։
Գորիսում գործող մասնաճյուղը հնարավորություն է տալիս ստանալ իրավաբանական աջակցություն անմիջապես մարզում։
Գործի առանձնահատկություններից ելնելով՝ անհրաժեշտության դեպքում ներգրավվում են ԼԵԳԻՍՏ-ի համապատասխան մասնագիտացում ունեցող փաստաբանները։
Յուրաքանչյուր իրավական խնդիր ուսումնասիրում ենք առանձին՝ ընտրելով տվյալ իրավիճակին համապատասխան պաշտպանության ռազմավարություն։
Պահպանում ենք փաստաբանական գաղտնիքը և առաջնահերթ ենք համարում վստահորդի օրինական շահերը։
Իրավական աջակցությունն իրականացնում ենք գործի անհրաժեշտ փուլերում՝ խորհրդատվությունից մինչև դատական ներկայացուցչություն։
Անկախ իրավական խնդրի բարդությունից՝ ԼԵԳԻՍՏ-ի Սյունիքի մասնաճյուղը պատրաստ է ուսումնասիրել Ձեր իրավիճակը, գնահատել իրավական հնարավորությունները և առաջարկել պաշտպանության համապատասխան լուծումներ։