Ձևաչափ

Գրասենյակներ

Ինչպես ենք աշխատում

Գրանցվել խորհրդատվության

Նկարագրեք ձեր հարցը, և մենք կառաջարկենք խորհրդատվության հարմար ձևաչափը։

Մեր մասին

Գրասենյակներ

Տեղեկատվական

Հիմնադրվել է Փաստաբանության օրը

«ԼԵԳԻՍՏ»-ը հիմնադրվել է 06.12.2022-ին՝ Փաստաբանության օրը։

Ծառայություններ
ԽորհրդատվությունՁևաչափԳրասենյակներԻնչպես ենք աշխատումՀայտից մինչև գործի ավարտ
ԳրասենյակՄեր մասինԳրասենյակի մասինԱրժեքներԹիմԳրասենյակներԿենտրոնական գրասենյակ · ԵրևանՍյունիքի մասնաճյուղ · ԳորիսՏեղեկատվականՆորություններՏեսադարանԳիտական աշխատություններԻրավական թեստերFacebookԱնձնական տվյալներ
Նորություններ Գիտական Կապ
+374 41 852 852 mail@legist.team
Գրասենյակի նորություններ

LegistOS իրավաբանական ծառայությունների թվայնացման համակարգը

2 րոպե ընթերցանություն

LEGIST փաստաբանական գրասենյակը գործարկում է Հայաստանում առաջիններից մեկը՝ իրավաբանական ծառայությունների թվայնացման LegistOS համակարգը

Ժամանակակից տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության հնարավորություններն այլևս միայն հավելյալ առավելություն չեն, այլ բիզնեսի արդյունավետության հիմնական բաղադրիչ՝ ներառյալ իրավաբանական ոլորտում։ Առաջնորդվելով այս մոտեգմամբ՝ LEGIST փաստաբանական գրասենյակը ներկայացնում է իրավաբանական գրասենյակի կառավարման և սպասարկման LegistOS նորարարական թվային համակարգը:

LEGIST փաստաբանական գրասենյակը կարևորում է Վստահորդների արդյունավետ պաշտպանությունը: Գործընթացն սկսվում է առաջնային խորհրդատվությունից և շարունակվում մինչև գործի ավարտը՝ Վստահորդին ապահովելով իրական ժամանակում թարմացվող տեղեկատվությամբ:

LegistOS-ը հարմարավետություն և թափանցիկություն է

Նոր համակարգի միջոցով legist.am կայքում հնարավոր է.

  • Առցանց եղանակով կատարել գնային հարցում,
  • Ստանալ առցանց իրավաբանական խորհրդատվություն,
  • Ամրագրել խորհրդատվություն Երևանում և Գորիսում գործող գրասենյակներում:

LegistOS հարթակում Վստահորդը կարող է ցանկացած պահի տեսնել՝

  • իր գործի ընթացքը և պատմությունը,
  • առաջիկա դատական նիստերը,
  • գործով փաստաթղթերը և նամակագրությունը,
  • դատական նիստերի ձայնագրությունները։

Տեղեկացված լինելու իրավունք՝ նոր ձևաչափով

Փաստաբանական ծառայությունների ամբողջական թվայնացման շնորհիվ Վստահորդը ցանկացած պահի կարող է առցանց հետևել իր գործի ընթացքին։ Յուրաքանչյուր Վստահորդ ստանում է անհատական մուտք դեպի LegistOS համակարգ, որտեղ մեկ հարթակում հասանելի են գործի կարգավիճակը, նիստերի ժամկետները և կից փաստաթղթերը։

Միաժամանակ, ավտոմատացված համակարգն օգնում է փաստաբաններին անխափան կառավարել ներքին գործընթացները․ թվային պահոցների և կառավարվող գրաֆիկների շնորհիվ նվազագույնի են հասցվում ժամկետների բացթողման կամ տեխնիկական վրիպումների ռիսկերը՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով բացառապես Վստահորդի շահերի պաշտպանության վրա։

Անվտանգություն և գաղտնիություն

LegistOS-ը նախագծվել և ներդրվել է LEGIST փաստաբանական գրասենյակի կողմից։ Համակարգում մուտքագրված տվյալները լիովին պաշտպանված են և չեն տրամադրվում երրորդ կողմի։

Եւ, իհարկե, ԼԵԳԻՍՏ փաստաբանական թիմը, կաշկանդված լինելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, առաջնորդվելով օրենքով սահմանված կարգով Վստահորդի լավագույն շահի ապահովմամբ, երաշխավորում է տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։

LEGIST փաստաբանական թիմի մասին

LEGIST-ը մատուցում է համապարփակ իրավաբանական և փաստաբանական ծառայություններ անհատներին և բիզնեսին: Գրասենյակի գործունեության հիմքում մասնագիտական աննկուն նվիրվածությունն է և մարդու իրավունքների պաշտպանությունը։
Կենտրոնական գրասենյակը գործում է Երևանում, իսկ Սյունիքի մասնաճյուղը՝ Գորիսում, ինչը թույլ է տալիս արագ և արդյունավետ արձագանքել նաև մարզային խնդիրներին։

Այլ նորություններ

Բոլոր նորությունները

Ժառանգության իրավունքի հաստատում

Փաստաբան Ժենյա Բարսեղյանի հետևողական աշխատանքի արդյունքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ մեր վստահորդը՝ որպես չորրորդ հերթի ժառանգ, ընդունել է Գորիս համայնքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունը։

Քաղաքացիական իրավունք

Հովհաննես Սահակյանն արդարացվել է

Փաստաբան Կարինե Մարգարյանի ջանքերի շնորհիվ Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։

Քրեական իրավունք

Նոր կայք և վստահորդի առցանց պորտալ

«ԼԵԳԻՍՏ»-ը գործարկում է նոր կայքը և վստահորդի պորտալը, որտեղ վստահորդները առցանց հետևում են իրենց գործի ընթացքին։

Գրասենյակի նորություններ
Ստուգեք Ձեր գիտելիքները