«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական թիմը հրավիրում է աշխատանքի քաղաքացիական, վարչական գործերով և կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանի։
Աշխատանքի նկարագրություն
«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական թիմը հրավիրում է աշխատանքի քաղաքացիական, վարչական գործերով և կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանի։
Թեկնածուն ներգրավված կլինի ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավական շահերի պաշտպանության, քաղաքացիական վեճերի իրավական ուղեկցման, ինչպես նաև ընկերությունների ընթացիկ իրավական սպասարկման և կորպորատիվ գործընթացների կազմակերպման աշխատանքներում։
Աշխատանքային պարտականություններ
- Քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում իրավական խորհրդատվության տրամադրում և իրավական հարցերի ուսումնասիրություն։
- Հայցադիմումների, դիմումների, բողոքների, միջնորդությունների և դատավարական այլ փաստաթղթերի կազմում։
- Դատական գործերի փաստական հանգամանքների և իրավական հիմքերի վերլուծություն, գործերի վարման ռազմավարության մշակմանն աջակցություն։
- Դատական գործերի նախապատրաստման և վարման գործընթացում իրավական աջակցություն։
- Պայմանագրերի, համաձայնագրերի և այլ իրավական փաստաթղթերի կազմում, ուսումնասիրություն և իրավական փորձաքննություն։
- Ընկերությունների ընթացիկ կորպորատիվ իրավական սպասարկման իրականացում։
- Կազմակերպությունների հիմնադրման, վերակազմակերպման, կառավարման և լուծարման գործընթացների իրավական ուղեկցում։
- Կորպորատիվ փաստաթղթերի, այդ թվում՝ կանոնադրությունների, մասնակիցների և բաժնետերերի որոշումների, ժողովների արձանագրությունների և համաձայնագրերի կազմում։
- Գործարքների իրավական ուսումնասիրություն և հնարավոր իրավական ռիսկերի գնահատում։
- Իրավական եզրակացությունների, գրավոր խորհրդատվությունների և մասնագիտական առաջարկությունների պատրաստում։
- Հաստիքից բխող այլ մասնագիտական պարտականությունների իրականացում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն։
- Քաղաքացիական և վարչական իրավունքի իմացություն։
- Դատավարական և իրավական փաստաթղթեր կազմելու հմտություն։
- Իրավական խնդիրները վերլուծելու, իրավական ռիսկերը գնահատելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու կարողություն։
- Բանակցություններ վարելու, փաստարկված դիրքորոշում ներկայացնելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություն։
- Բարձր պատասխանատվություն, կարգապահություն և կազմակերպվածություն։
- Թիմային աշխատանքի և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու ունակություն։
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Հայերենի գերազանց իմացություն։
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մասնագիտական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Լրացուցիչ առավելություն կհամարվի փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը և դատական ներկայացուցչության փորձը։
Ուղարկեք ինքնակենսագրականը (CV) sos.hakobyan@legist.team էլ հասցեին։



